Բաղադրությունը
- ձու – 2 հատ
- շաքարավազ – 200 գր
- կարագ – 200 գր
- ալյուր – 450 գր
- փխրեցուցիչ – 10 գր
- կակաո – 100 գր
Պատրաստման եղանակը
Ձվերն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ենք կարագն ու փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը: Խմոր ենք հունցում և գնդում: Այնուհետև խմորը 2 հավասար գնդերի ենք բաժանում և մեկի մեջ լցնում կակաոն:Պոլիէթիլենային թաղանթի վրա ուղղանկյունաձև գրտնակում ենք սպիտակ խմորը:Այնուհետև նույն գործողությունը կրկնում ենք շոկոլադե խմորի հետ:Շոկոլադե խմորը զգուշությամբ դնում ենք սպիտակ խմորի վրա, ռուլետանման փաթաթում ենք և 15 րոպեով տեղափոխում ենք սառցարան:Այս ամենից հետո հանում ենք, 1 սմ հաստությամբ կտորների բաժանում և շարում բուսայուղապատ ձևամանի մեջ:Թխում ենք ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
