Բաղադրությունը
- թխվածքաբլիթ – 500 գր
- շաքարավազ – 250 գր
- ձու – 3 հատ
- կակաո – 40 գր
- վանիլին – 1պտղունց
- կարագ – 250 գր
- ջուր – 150 մլ
- սուրճ լուծվող – 2 ճ/գդ
- շոկոլադ սև – 150-200 գր
Պատրաստման եղանակը
2 ճ/գդ շաքարավազն ու սուրճը լցնում ենք եռացրած ջրի մեջ և անընդհատ խառնելով լուծում:
Պատրաստում ենք կրեմը: Ձվերը լավ հարում ենք, ավելացնում շաքարավազը, վանիլինն ու կակաոն և խառնում ենք: Այնուհետև գոլորշու վրա հալեցնում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված: Երբ կրեմը հովանա, ավելացնում ենք կարագը և խառնում:Թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շարում պոլիէթիլենային թաղանթով պատված ձևամանի մեջ:Վրան լցնում ենք կրեմն ու տարածում:Կրկին շարում ենք սուրճի մեջ թաթախված թխվածքաբլիթները:
