Բաղադրությունը
Խմորի համար՝
- կարագ – 100 գր
- կաթ – 180 մլ
- սոդա – 0.5 թ/գդ
- աղ – 1 թ/գդ
- ալյուր – 380 գր
- ձու – 1 հատ
Միջուկի համար՝
- միս խոզի – 200 գր
- կարտոֆիլ – 3-4 հատ
- սոխ – 1-2 գլուխ
- աղ – ըստ ճաշակի
- սամիթ – 2-3 ճյուղ
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարագը հալեցնում ենք, ավելացնում տաք կաթն ու սոդան: Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու աղը: Խմոր ենք հունցում, գնդում, ինչից հետո էլ ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և թողնում հանգստանա:Կարտոֆիլը կեղևազրկում ենք և խորանարդիկների բաժանում:Խոզի միսը նույնպես խորանարդիկներով կտրատում ենք, ավելացնում մանր կտրատած սոխն ու սամիթը: Աղ ու պղպեղ ենք ցանում և միջուկը խառնում:Խմորը 2՝ մեծ և փոքր մասերի ենք բաժանում: Մեծ խմորը գրտնակում ենք, դնում բուսայուղապատ ձևամանի մեջ և լցնում ենք միջուկը: Փոքր խմորը նույնպես գրտնակում ենք և դնում պիրոգի վրա: Հիմքի խմորը վեր ենք բարձրացնում և կողքեր ձևավորելով ծածկում ծայրերը: Պիրոգի վրա հարած ձու ենք քսում:40-50 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
