Բաղադրությունը
- ձու – 1 հատ
- կակաո – 2 թ/գդ
- կաթ – 50 մլ
- կոկոսի քերուկ – 1 ճ/գդ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) – 1 ճ/գդ
- մեղր – 0.5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Մագքեյք պատրաստելը շատ հեշտ է: Բոլոր բաղադրիչները բլենդերով խառնում ենք և լցնում բուսայուղապատ հրակայուն ձևամանի մեջ (պետք է կիսով չափ լցնել): 5-7 րոպեով թխում ենք միկրոալիքային վառարանում կամ ջեռոցում:Մագքեյքը կիսում ենք, լցնում պաղպաղակ կամ յոգուրտ և զարդարում ելակով ու շոկոլադով:
