Բաղադրությունը
- պելմենի – 800 գր (սառեցրած)
- սոխ – գլուխ
- պանիր – 100 գր
- ձու – 4 հատ
- մայոնեզ – 250 գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- կանաչի – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխը կտրատում ենք և բուսայուղով 2-3 րոպե տապակում, մինչև ոսկեգունելը:
Ձևամանը բուսայուղապատում ենք և մի քանի րոպե տաքացնում ջեռոցում (այդպես պելմենիները չեն կպչի ձևամանին):Սառեցրած պելմենիները շարում ենք տաք ձևամանի մեջ, աղ ու պղպեղ ենք ցանում և վրան լցնում տապակած սոխը: Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, աղ ու պղպեղ ցանում և ավելացնում մայոնեզը: Զանգվածը հարում ենք և լցնում սոխի վրա:Վերջում լցնում ենք պանիրը:Թխում ենք 200-220 աստիճան ջեռոցում 40 րոպե: Վերջում վրան լցնում ենք կտրատած կանաչին:
