Բաղադրությունը
- կեֆիր – 300մլ
- հավի բուդ – 3 հատ
- կարտոֆիլ – 4 հատ
- լոլիկ չերրի – 200գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր – ըստ ճաշակի
- սխտոր – 4 պճեղ
- մաղադանոս – 1թ/գդ (թարմ կամ չորացրած)
Պատրաստման եղանակը
Առաջին հերթին պատրաստում ենք մարինադը: Դա համար մանր կտրատում ենք սխտորը, ավելացնում կեֆիրի մեջ, ապա համեմում աղ և պղպեղով, ավելացնում կտրատված կանաչիները,խառնում: Հավի միսը պահում ենք մարինադի մեջ 30րոպե:
Շերտերով կտրատում ենք կարտոֆիլը, լցնում ջեռոցի տապակի մեջ, համեմում աղ և պղպեղով, վրան շաղ տալիս մի քիչ բուսայուղ, մանրացված կանաչին և սխտորը:Կարտոֆիլի վրա ենք դնում հավի միսը, վրան լցնում մարինադի մնացորդները:Կարտոֆիլի վրա շարում ենք նաև կտրատված չերրի լոլիկները: Եփում ենք ջեռոցում 40րոպե 200աստիճանում:
