Բաղադրությունը
- Պղպեղ 1 հատ
- Նրբերշիկ 2-3 հատ
- Կարմիր սոխ 1 հատ
- Գազար 1 հատ
- Եփած հնդկաձավար 200-300 գրամ
- Բուսական յուղ
- աղ, պղպեղ, բիբար
- կանաչի՝ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մաքրում եք սոխը, մեծ կլորակներով կտրատում։ Մանր կտրատում եք գազարը և ոչ շատ մեծ կտորներով՝ պղպեղըՏաքացրած թավայում տապակում եք սոխը 2-3 րոպե, ավելացնում գազարը և պղպեղը: Բանջարեղենը տապակում եք 7-10 րոպե, մինչև փափկելը: Հանում եք թավայից և դնում ամանի մեջ:Նրբերշիկը կտրատում եք կլորակներով և տապակում 2-3 րոպե: Բանջարեղենով ամանի մեջ ավելացնում եք հնդկաձավարը, նրբերշիկը և խառնում եք: Մատուցում եք կանաչիով զարդարված:Բարի ախորժակ
