Բաղադրությունը
- Խոզապուխտ 300 գ
- լոլիկ 2 հատ
- պղպեղ 2 հատ
- մակարոն 400 գ
- պահածոյացված եգիպտացորեն 300 գ
- պանիր 200 գ
- մայոբեզ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Եփեք մակարոնը. ավելի հարմար է օգտագործեք պարույրաձև կամ այլ ձևավոր մակարոն: Եփեք աղ արած ջրի մեջ, որից հետո ջուրը թափեք և թողեք, որ մակարոնը սառչի:
2. Կտրատեք լոլիկն ու պղպեղը քառակուսաձև, խոզապուխտը` բարակ շերտերով: Պանիրն անցկացրեք խոշոր քերիչով:
3. Խառնեք բոլոր բաղադրիչները, որից հետո ավելացրեք մայոնեզը:
