Բաղադրությունը
- Հավի ձու` 2 հատ
- մայոնեզ` ըստ ճաշակի
- պահածոյացված եգիպտացորեն`1 բանկա
- հավի փափուկ միս`300 գ
- վարունգ` 2 հատ
- պահածոյացված անանաս` 380գ
Պատրաստման եղանակը
1. Հավի միսը եփել, ապա բաժանել թելիկների կամ մանր կտրատել:
2. Վարուգը կտրատել բարակ շերտերով, ձվերը խաշել և մանր կտրատել:
3. Աղցանի համար գերադասելի է վերցնել ուղղանյունաձև ափսե, որպեսզի շերտերը հավասար ստացվեն: Բաղադրիչները միմյանց վրա շերտերով լցնել հետևյալ հաջորդականությամբ. հավը, անանասը, վարունգը, վրայից քսել մայոնեզը:
4. Թողնելով 15-20 րոպե վրայից շերտերով ավելացնել ձուն և եգիպտացորենը:
Գետադասելի է պահածոյացված անանասը վերցնել ոչ թե օղակաձև, այլ կտրատված: Այս դեպքում լրացուցեչ կտրատելու կարիք չի լինի: Բարի ախորժակ:
