Բաղադրությունը
- հավի փափկամիս – 400 գր
- պանիր մասկարպոնե – 150 գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- կարագ – տապակելու համար
- բուսայուղ – տապակելու համար
- պապրիկա – 1 ճ/գդ
- չորահաց – 4 ճ/գդ
- քրքում – 0,5 թ/գդ
- կարագ – 30 գր
- կանաչի – մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսն անցկացնում ենք մսաղացով, ավելացնում մասկարպոնեն, աղն ու պղպեղը:Պատրաստում ենք կանաչ միջուկը: Կարագն ու մանրացրած կանաչին լավ տրորում ու խառնում ենք: Միջուկը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ:Վերցնում ենք միսը, մեջտեղը մի քիչ փոսիկ անում, որտեղ էլ դնում ենք կանաչ միջուկը:Կոտլետներ ենք ձևավորում: Քրքումը, չորահացն ու պապրիկան խառնում ենք, կոտլետները թաթախում այդ զանգվածիմեջ և 10 րոպե թողնում այդպես:Կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ 4 կողմից տապակում ենք կոտլետները, ինչից հետո էլ 10 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:
