Բաղադրությունը
- հավի կրծքամիս – 600 գր
- ոլոռ կանաչ պահածոյացված – 150 գր (կամ եգիպտացորեն)
- գազար – 2 հատ (փոքր)
- ձիթապտուղ կանաչ – ըստ ճաշակի
- խնձոր – 1 հատ
- չամիչ – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Հավի միսն ու խնձորը փոքր կտորների ենք բաժանում, գազարն անցկացնում քերիչով: Լցնում ենք կտրատած ձիթապտուղները, եգիպտացորենը կամ ոլոռը և չամիչը: Աղցանին աղ ու պղպեղ ենք ցանում և մատուցում:
