Բաղադրությունը
- բազուկ – 2-3 հատ
- պանիր ֆետա – 100 գր
- ձու – 2 հատ
- պաքսիմատ – 2-3 ճ/գդ
- անանուխ – ըստ ճաշակի
- կանաչի – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ – տապակելու համար
Սոուսի համար՝
- թթվասեր – 100 գր
- հյութ կիտրոնի – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բազուկը փայլաթիթեղով փաթաթում ենք և 40-60 րոպե եփում ջեռոցում: Այնուհետև հովացնում ենք և անցկացնում քերիչով: Կանաչին մանր ենք կտրատում, իսկ ֆետան՝ խորանարդիկներով:
Բոլոր բաղարիչները լցնում ենք բազուկի վրա և խառնում:Զանգվածից կոտլետներ ենք ձևավորում և երկու կողմերից տապակում:
